Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ալիևը քննադատել է Նիդերլանդների պատժամիջոցները

Ալիևը քննադատել է Նիդերլանդների պատժամիջոցները
18.11.2020 | 21:12

«Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին Նիդերլանդների խորհրդարանի որոշումը անարդար է և չհավասարակշռված», - Նիդերլանդների նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ նման ասել է Իլհամ Ալիևը։ Նա շեշտել է. «Պատժամիջոցների կիրառման մասին որոշումը, իհարկե, չի նպաստելու մեր երկրների միջև հարաբերությունների սերտացմանը»։


Նիդերլանդների խորհրդարանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական հանցագործությունների համար պատժամիջոցներ կիրառելու որոշումը կայացրել էր նախօրեին։ Նիդերլանդների խորհրդարանը որոշել էր նաև Թուրքիայի դեմ սպառազինությունների մատակարարման էմբարգո սահմանել։

Դիտվել է՝ 2171

Մեկնաբանություններ